ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բալասանյանի ամերիկյան «արկածները»

Բալասանյանի ամերիկյան «արկածները»
21.01.2014 | 01:24

Ինչպես հաղորդում են Գյումրու մեր աղբյուրները, քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ամանորը նշել է ԱՄՆ-ում` դեկտեմբերի 30-ին իր հետ մեկնած ընկերների հետ, որոնց մեջ է եղել նաև Շիրակի մարզպետարանի առևտրի վարչության նախկին պետ Հովսեփ Գարայանը, ով քաղաքապետի բիզնես-գործընկերն է: Ըստ լուրերի, նրանց են պատկանում Գյումրու երթուղային գծերը:
Հետաքրքիր մանրամասներ են ներկայացվում նաև Գյումրու քաղաքապետի ամերիկյան բիզնեսի մասին: Ըստ այդմ, Սամվել Բալասանյանը Գլենդեյլում և Հոլիվուդում ունի բնակարաններ, որոնք վարձակալության է հանձնել: Այս լուրի առնչությամբ Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ քաղաքապետը Նոր տարին դիմավորել է Գյումրիում, ապա հայ համայնքի հրավերով մեկնել է ԱՄՆ: «ԱՄՆ-ում արդեն տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ ինչպես Գլենդեյլի, Ֆրեզնոյի քաղաքապետերի, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետն անում է հնարավորը, որպեսզի Գյումրիում որոշակի ծրագրեր իրականանալի դառնան»,- փոխանցեց մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Բալասանյանի բիզնեսին, խոսնակը հերքեց այդ լուրերը:
Ի դեպ, մինչ Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում է, իր ղեկավարած կառույցում նոր «շեֆեր» են գլուխ բարձրացրել: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի և քաղաքապետարանի աշխատակազմի միջև լարվածություն է ստեղծվել: Այս լուրը հասել է քաղաքապետին, և նա բաժինների պետերին հրահանգել է չշփվել Մալխասյանի հետ, մինչև ինքը վերադառնա և տեղում խնդիրը կարգավորի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ